Karevorinfo  Իրադարձություններ  145

Ո՞վ է վճռելու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրը․ Süddeutsche Zeitung

16:45 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Ո՞վ է վճռելու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրը․ Süddeutsche Zeitung

Կովկասում զինադադարի մասին հայտարարությունը լավ նորություն է. ադրբեջանցիներն ու թուրքերը կարող են իրենց հաղթանակած զգալ, հայերը փրկվեցին սարսափելի պարտությունից: Բայց տարածաշրջանի հետագա ճակատագրի մասին որոշումը կկայացվի միայն Մոսկվայում։ Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը:

«Եթե խոսքը գնար սպորտի մասին, ապա դա կնշանակեր, որ Ռուսաստանը ստացավ ոսկե մեդալ, Ադրբեջանը՝ արծաթ, Թուրքիան՝ բրոնզ, իսկ Հայաստանը դուրս մնաց մրցակցությունից: Այնուամենայնիվ, մենք չենք խոսում սպորտի մասին, մենք չենք խոսում մեդալների մասին: Մենք խոսում ենք պատերազմի մասին: Պատերազմ, որի արդյունքում մի քանի շաբաթվա ընթացքում զոհվեցին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ»,- գրել է լրագրող Թոմաս Ավենարիուսը:

Ըստ հոդվածագրի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շահեց Հարավային Կովկասում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից․ «Նա հանգիստ սպասում էր, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Երբ արդյունքը կանխատեսելի դարձավ, Կրեմլի ղեկավարը ստիպեց ադրբեջանցիներին և հայերին հենց այն պահին զինադադար կնքել, երբ Հայաստանի զորքերին սպասվում էր բացահայտ պարտություն»:

«Երևանի ղեկավարության համար հրադադարը հավասարազոր է հանձնման. Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը, հավանաբար, գործնականում կորսված է: Լավագույնը, որ կարող են ակնկալել այդ լեռնային շրջանում բնակվող հայերը, ինքնավարությունն է՝ անցանկալի ադրբեջանցիների իշխանության ներքո։ Նրանք այժմ վճարում են իրենց  քաղաքականության համար, քանզի դիտում էին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված իրենց օգտին»,- ասվում է հոդվածում:

«Իր եզրափակիչ ու վճռական խոսքով Պուտինը գողացավ հաղթանակը ադրբեջանցիներից և նրանց սատարող թուրքերից:  Այնուամենայնիվ, նախագահներ Ալիևը և Էրդողանը կարող են գոհ լինել: Ադրբեջանը վերադարձրել է տարածքների մեծ մասը: Էրդողանը նույնպես կարող է վայելել իր դափնին։ Նոր, հաջողված արտաքին քաղաքական արկածախնդրության օգնությամբ նա մի քանի շաբաթվա ընթացքում ապացուցեց, որ Թուրքիայի՝ որպես ռազմականապես հզոր տարածաշրջանային գերտերության հետ պետք է հաշվի նստել ոչ միայն Միջերկրական և Սև ծովերում: Անկարան այժմ ազդեցություն ունի նաև Կովկասում։ Այնուամենայնիվ, մոլի թուրքը ստիպված է համակերպվել՝ Կրեմլում նստած անձի հետ չի կարող մրցել»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Դատելով իրադարձությունների ընթացիկ զարգացումից՝ Պուտինը, ընդհանուր առմամբ, միայնակ է վճռելու Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը: Հրադադարի կնքումից անմիջապես հետո նա ռուսական զորքն ուղարկեց Ղարաբաղ. այն պետք է բաժանի պատերազմող կողմերին: Այս կայծակնային գործողությամբ Պուտինը հասկացրեց, թե ումն է Կովկասում վերջին խոսքը։ Մոսկվայինն է»,- եզրափակում է Süddeutsche Zeitung- ը:

Տաթև Ֆռանգյան