Karevorinfo  Իրադարձություններ  280

Ղազախստանում 115 ուղևորով ինքնաթիռը բախվել է թռչունների երամի

11:10 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Ղազախստանում 115 ուղևորով ինքնաթիռը բախվել է թռչունների երամի

Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռը բախվել է խոշոր թռչունների երամի Ղազախստանի արևմուտքում գտնվող Ատիրաու քաղաքից դեպի Նուր Սուլթան թռչելիս։ Բարեբախտաբար, ինքնաթիռն անվտանգ վերադարձել է օդանավակայան, վիրավորներ չկան։ Այս մասին հաղորդում են ավիաընկերության մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Տեղեկացվում է, որ միջադեպը գրանցվել է ինքնաթիռի բարձրություն հավաքելու ժամանակ։ Դեպի օդանավ է թռել խոշոր թռչունների երամը, ինչից հետո օդաչուն որոշում է կայացրել հետ վերադառնալ օդանավակայան։ Վայրէջքն անցել է նորմալ։

115 ուղևորով ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից 12 րոպե անց։

Տաթև Ֆռանգյան