Karevorinfo  Իրադարձություններ  235

Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ԼՂ հարցն է քննարկել

00:55 չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ԼՂ հարցն է քննարկել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել Սիրիայում իրադրության կայունացման հետ կապված»,- ասվում է հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։