Karevorinfo  Իրադարձություններ  215

Պառակտիչ ընտրություններից հետո երկու թևերի ամերիկացիները՝ երկիրը ավելի լավը դարձնելու մասին. VOA

23:10 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Պառակտիչ ընտրություններից հետո երկու թևերի ամերիկացիները՝ երկիրը ավելի լավը դարձնելու մասին. VOA

Տարիների պառակտիչ քաղաքականություն, ամիսների բողոքներ և վիճարկվող ընտրություններ: Հոգնած և զայրացած ամերիկացի ընտրողների համար: ի՞նչ է սպասվում Ջո Բայդենին նախագահ դառնալուց հետո:

«Կան մարդիկ, որոնք պարզապես երբեք չեն պատրաստվում համախմբվել, բայց Բայդենը ստիպված է լինելու անել ամեն ինչ, որպեսզի բացը լրացնի: Ես պատկերացնում եմ, թե որքան ծանր աշխատանք է լինելու»,- կարծում է Բայդենի աջակիցը:

Ընտրությունների արդյունքները երկու կողմերում գտնվող մարդկանց օրեր շարունակ հեռանցում էին իրարից: Այժմ Բայդենի կողմնակիցները ցանկանում են առաջ շարժվել: Թրամփի կողմնակիցները, առանց ապացույցների, ընդառաջել են նախագահի հայտարարություններին ընտրությունների կեղծիքների մասին, և կոչ են անում վերահաշվարկ իրականացնել ու հետաքննություններ անցկացնել:

«Եթե խարդախության մասին նշաններ չկան, կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել, ինչ արդյունք էլ որ լինի»,- ասում է Թրամփի աջակիցը:

Շատերը հուսով են, որ երկու կողմերն էլ ի վերջո ընտրությունից ուշադրությունը կտեղափոխեն իրենց իսկ խնդիրների վրա:

Նախկին փոխնախագահի կանխատեսվող հաղթանակից հետո Թրամփի և Բայդենի կողմնակիցները դուրս եկան փողոց՝ բաժանված Ամերիկա, բայց որոշ ընդհանուր նպատակներ ուրվագծելով:

«Նույնիսկ Թրամփի կողմնակիցների հետ միասին նրանք նույն երաժշտությունն են նվագում, բոլորը սիրում են նույն երաժշտությունը: Եվ ես կարծում եմ, որ դա իրականում կդառնա բուժիչ»,-ասում է Բայդենի աջակիցը: