Karevorinfo  Իրադարձություններ  219

Ալիևը և Էրդողանը քննարկել են հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը

16:35 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Ալիևը և Էրդողանը քննարկել են հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման թուրք-ռուսական դիտորդական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

Տաթև Ֆռանգյան