Karevorinfo  Իրադարձություններ  252

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է․ Կլիմով

16:25 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է․ Կլիմով

Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պետական ​​ինքնիշխանության պաշտպանության Դաշնության խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է», – հայտարարել է սենատորը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նաև նշել է, որ այս համաձայնագիրը ոչ մի կերպ չի ժխտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Կլիմովը հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ընդհանուր դիրքորոշում էին հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի անհրաժեշտության վերաբերյալ: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ են, ինչպես և Թուրքիան: Կլիմովը նաև չի բացառել, որ Անկարան «խորհում է, թե ինչ այլ բան կարելի է անել» ղարաբաղյան ուղղությամբ:

Սենատորն ընդգծել է, որ «ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը շատ լուրջ, տարողունակ, շատ յուրահատուկ փաստաթուղթ է, որը հնարավորություններ է ստեղծում իրավիճակի կարգավորման առումով հետագա քաղաքական և դիվանագիտական ​​քայլերի համար»:

Տաթև Ֆռանգյան