Karevorinfo  Իրադարձություններ  314

ԵՄ-ն ԼՂ վերաբերյալ առանձին հայտարարություն կտարածի․ վերլուծում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

18:00 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն ԼՂ վերաբերյալ առանձին հայտարարություն կտարածի․ վերլուծում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Եվրամիությունը ողջունում է Լետնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումն ու վերլուծում է դրա հետևանքները։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը։ Մենք նման կոչով ենք դիմել ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այժմ վերլուծում ենք պատերազմի հետևանքներն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչից հետո առանձին հայտարարություն կտարածենք»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

Տաթև Ֆռանգյան