Karevorinfo  Իրադարձություններ  261

Ինչպես են ռուս խաղաղապահները տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

15:25 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Ինչպես են ռուս խաղաղապահները տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նոյեմբերի 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կետերից մեկը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է։ Առաջին Իլ-76 բեռնատար ինքնաթիռները ռուս զինվորականներով ու տեխնիկայով արդեն թռել են Լեռնային Ղարաբաղ։ Ria.ru-ն հրապարակել է օդանավակայանից լուսանկարներ։

Ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկայով խաղաղապահ զորակազմ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուս խաղաղապահների ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության կատարման տարածք իրականացվում է  Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։

Տաթև Ֆռանգյան