Karevorinfo  Իրադարձություններ  115

Ռուս խաղաղապահների տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ՏԱՍՍ

11:15 երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահների տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ՏԱՍՍ

Ռուս խաղաղապահների տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից օդ են բարձրացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող առաջին չորս «Իլ -76» ինքնաթիռները: Օդանավերում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, փոխադրամիջոցներ, զրահամեքենաներ և նյութական միջոցներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 5 ինքնաթիռի թռիչքի մասին։

ՌԴ ՊՆ-ից հիշեցրել են, որ  ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկայով խաղաղապահ զորակազմ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուս խաղաղապահների ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության կատարման տարածք իրականացվում է  Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։

Տաթև Ֆռանգյան