Karevorinfo  Իրադարձություններ  272

ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպը

22:55 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն «ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրացումը հանգեցրել է ցավալի հետևանքների»։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցումը։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք անձնակազմի զոհված անդամների հարազատներին և մերձավորներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակը»,- ասել է Զայնետդինովը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ բազմիցս հակամարտող կողմերին կրակի դադարեցման կոչ է արել։