Karevorinfo  Իրադարձություններ  307

Հայաստանը ՌԴ-ին կօգնի՝ պարզելու Մի-24-ի կործանման հանգամանքները

21:20 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Հայաստանը ՌԴ-ին կօգնի՝ պարզելու Մի-24-ի կործանման հանգամանքները

Հայաստանը կաջակցի ՌԴ-ին՝ պարզելու ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Երասխի մոտակայքում ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման մասին։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։

«Մի-24-ը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից: Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկ զինվորական դուրս է բերվել ուղղաթիռից, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է սկսել։