Karevorinfo  Իրադարձություններ  264

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի՝ արտակարգ իրավիճակի սահմաններից դուրս գալու մասին

20:00 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի՝ արտակարգ իրավիճակի սահմաններից դուրս գալու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պարտավորվել ենք պաշտպանել մարդկանց առողջապահության ոլորտում արտակարգ դրության ժամանակ, բայց COVID-19 համաճարակն անցել է զուտ արտակարգ իրավիճակ լինելու սահմաններից»,- հայտարարել է նա ԱՀԿ 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

Կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ համաճարակը բացասաբար է ազդում այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վրա: Գեբրեյեսուսը նաև կոչ է արել COVID-19 պատվաստանյութը դիտարկել որպես «գլոբալ բարիք, ոչ թե մասնավոր ապրանք»:

Համաճարակը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Արդեն 50 միլիոն մարդ վարակվել է, ավելի քան 1․2 միլիոն մարդ մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Տաթև Ֆռանգյան