Karevorinfo  Իրադարձություններ  202

Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

18:35 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին է տեղադրվել նրա անունը կրող «Սիմֆերոպոլ» օդանավակայանի ուղևորային տերմինալի մերձակա հրապարակում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր մենք կբացենք մեծ մարդու՝ Իվան Կոնստանտինովիչին նվիրված հուշարձան… Գիտեք, որ օդանավակայանի տերմինալը կառուցված է ծովի ալիքի գաղափարով: Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է: Այսօր, կարծում եմ, մեզ համար շատ նշանակալի օր է՝ այս հայեցակարգի զարգացման շարունակության համար»,- բացման արարողության ժամանակ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը:

Ավելի քան 4 տոննա կշռող պատվանդանի և հիմքի հետ միասին 3․5 մետր բարձրությամբ կիսանդրու հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր Սալավատ Շչերբակովն է:

Տաթև Ֆռանգյան