Karevorinfo  Իրադարձություններ  352

Իլհամ Ալիև, շատ լրագրողներ կարող են ապացուցել՝ Դուք ստում եք․ Bild-ի թղթակիցը՝ Ադրբեջանի նախագահին

17:35 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Իլհամ Ալիև, շատ լրագրողներ կարող են ապացուցել՝ Դուք ստում եք․ Bild-ի թղթակիցը՝ Ադրբեջանի նախագահին

Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե, իբր, Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: Այս մասին Ռոնժեյմերը գրել է իր Թվիթերի միկրոբլոգում ու հայտարարել, որ Ալիևը հերթական անգամ ստում է։

«Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը մեկ անգամ ևս ստեր է ասում: Մենք երկու շաբաթ դեպքի վայրում էինք, գրեթե ամեն օր և ամեն գիշեր տեսնում էինք խաղաղ բնակչության գնդակոծությունները: Իլհամ Ալիև, շատ լրագրողներ կան, ովքեր կարող են ապացուցել՝ Դուք ստում եք»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապատեղեկատվություն է անվանել BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:

Տաթև Ֆռանգյան