Karevorinfo  Իրադարձություններ  291

Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Ջո Բայդենին

15:40 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Ջո Բայդենին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մինչդեռ երբ ընտրություններում հաղթել էր Թրամփը, Կրեմլը պաշտոնապես շնորհավորել էր նրան քվեարկության արդյունքները հայտարարելուն պես, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Պեսկովի՝ տարբերությունը «բավականին ակնհայտ է», քանի որ Թրամփն արդեն հայտարարել է դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու պլանների մասին․ նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել տարբեր նահանգների դատարաններ:

«Մենք ճիշտ ենք համարում, այնուամենայնիվ, սպասել պաշտոնական հայտարարությանը: Այն ժամանակ դատական կարգով արդյունքերի վիճարկման հայտարարություններ չեն եղել»,- բացատրել է նա:

Տաթև Ֆռանգյան