Karevorinfo  Իրադարձություններ  187

Պուտինը ՌԴ կառավարությունում կադրային փոփոխություններ է կատարել

14:25 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը ՌԴ կառավարությունում կադրային փոփոխություններ է կատարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի նախարարների և Ուրալի դաշնային շրջանում մշտական ներկայացուցչին ազատ է աշխատանքից։ Բացի այդ, ՌԴ ղեկավարը հրաման է ստորագրել երկրի վարչապետի տեղակալների թվի ավելացման վերաբերյալ՝ 9-ից դարձնելով 10-ի։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Իր հերթին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային է ներկայացրել 5 նախարարությունների ղեկավարների և փոխվարչապետը թեկնածուներին։

Նշենք, որ 2012 թվականից Էներգետիկայի նախարարությունը ղեկավարած Ալեքսանդր Նովակը կարող է դառնալ Միշուստինի 10-րդ տեղակալը։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում ՌԴ կառավարման համակարգում ակտիվ փոփոխություններ են կատարվում։ Ավելի վաղ Պուտինը կառավարություն ձևավորելու մասին նոր օրենք էր ստորագրել։ Այժմ գործադիր իշխանությունը կկազմեն կառավարությունն ու դաշնային այլ մարմիններ՝ նախագահի ընդհանուր ղեկավարության ներքո։ Նախկինում գործադիր իշխանություն է եղել միայն կառավարությունը։

Բացի այդ, ՌԴ Պետդումա է ներկայացվել նախկին նախագահի անձեռնմխելիության մասին օրինագիծ։ Դրա համաձայն՝ երկրի նախկին ղեկավարին հնարավոր չէ ենթարկել քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության արարքների համար, որոնք վերջինը կատարել է իր ղեկավարման ժամանակաշրջանում։

Տաթև Ֆռանգյան