Karevorinfo  Իրադարձություններ  244

Թրամփի շտաբից հերքել են․ բողոքի ցույցեր չեն նախատեսվում

13:00 երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Թրամփի շտաբից հերքել են․ բողոքի ցույցեր չեն նախատեսվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդական Ջեյսոն Միլլերը սուտ է անվանել տեղեկությունները, թե նախագահի շրջապատի մի մասը ձայների վերահաշվարկի պահանջով բողոքի ցույցեր սկսելու կոչ են արել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ CNN-ի լրագրողներից մեկը Twitter-ում հայտնել էր, թե ԱՄՆ նախագահի փեսա և նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին ու խորհրդական Միլլերն առաջ են քաշել բողոքի ցույցեր անցկացնելու գաղափարը։

«Դա սադրանք ու սուտ է: Դրանում բացարձակապես ոչ մի ճշմարտություն չկա»,- շեշտել է Թրամփի շտաբի խորհրդականը:

Միլլերը, միաժամանակ, հերքել է նաև լուրերը, թե Թրամփի թիմում ընտրությունների արդյունքների հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կան:

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի խորհրդականներին, գրել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում:

Տաթև Ֆռանգյան