Karevorinfo  Իրադարձություններ  124

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը․ տուժած կա․ ԱՀ ԱԻՊԾ

19:30 կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ.
Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը․ տուժած կա․ ԱՀ ԱԻՊԾ

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,- ասվում է հաղորդագրությունում։