Karevorinfo  Իրադարձություններ  466

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ազատվեց աշխատանքից՝ մեկ ամիս պաշտոնավարելով

16:05 կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ.
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ազատվեց աշխատանքից՝ մեկ ամիս պաշտոնավարելով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ազատել պաշտոնից։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հստակեցնող հարցին, թե արդյոք տնօրենի նոր պաշտոնակատար կամ հենց տնօրենի նշանակման առաջարկ կա, նախագահի աշխատակազմից ասացին, որ դեռ տեղեկություններ չունեն։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։ Մինչև այդ տնօրենի տեղակալն էր։

Նարեկ Կիրակոսյան