Karevorinfo  Իրադարձություններ  196

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

00:15 կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են երկուստեք պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ փոխգործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակը։ ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին։ Այդ հեռախոսազրույցներում հիմնական շեշտը դրվել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանն և դիվանագիտական-քաղաքական կարգավորման անցնելուն։ Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը հակամաիրտության խաղաղ կարգավորման հարցում փոխգործակցության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անժելա Պողոսյան