Karevorinfo  Իրադարձություններ  278

Այսօր ամենաթեժն էր 40 օրվա մեջ՝ հրթիռակոծումը Ստեփանակերտում չի դադարել մեկ վայրկյան․ մեր հակաօդային համակարգը ուժգին հարվածներ հասցրեց․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:25 ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Այսօր ամենաթեժն էր 40 օրվա մեջ՝ հրթիռակոծումը Ստեփանակերտում չի դադարել մեկ վայրկյան․ մեր հակաօդային համակարգը ուժգին հարվածներ հասցրեց․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

-Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ողջ գիշեր և լուսադեմին հրթիռակոծվել է։ Հրթիռն ընկել է բնակելի տան վրա։ Զոհվել է քաղաքացիական 3 անձ։ Պարո՛ն Բաբայան, այժմ ի՞նչ դրություն է մայրաքաղաքում։

-Երեկ գիշեր և այսօր առավոտյան երևի ամենաթեժն էր այս 40 օրերի ընթացքում։ Ստեփանակերտում մեկ վայրկյան անգամ հրթիռակոծումներն ու գնդակոծումները չեն դադարել և ամբողջ օրը լինում են տագնապներ, տարբեր զինատեսակներից հրթիռակոծել են մայրաքաղաքը։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տասը տասնհինգ րոպե առաջ ևս տանգապի ազդանշան եղավ, մեր հակաօդային համակարգը ուժգին հարվածներ հասցրեց և, երևի թե, կա նաև խոցված անօդաչու թռչող սարք, որովհետև շատ ուժեղ էր աշխատում մեր հակաօդային պաշտպանությունը։ Ընդհանուր առմամբ, այսպիսին է  իրավիճակը՝ պատերազմող երկրի պատերազմող մայրաքաղաք։

-Մենք տեսնում ենք, որ Արցախի գյուղեր ներխուժած ահաբեկչական-դիվերսիոն խմբերը դաժան հաշվեհարդար են տեսնում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Սա ինչպե՞ս է բացահայտում Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի իրական նպատակները։

-Ադրբեջանի նպատակը շատ պարզ է և Թուրքիայինը՝ նույնպես։ Նրանք թշնամիներ են, և երբեք չեն թաքցրել իրենց նպատակը՝ դա հայաթափելն է Արցախը, ցեղասպանություն իրականացնելն է, կործանելը Արցախի պետականությունը։ Եվ այս նպատակով նրանք շարունակում են իրենց քաղաքականությունը, այդ թվում՝ նաև ռազմի դաշտում։ Սրանք էթնիկ զտումներ են, ուրիշ ձև չի կարելի բնութագրել, սա ոչ գաղափարախոսական պայքար է, ոչ քաղաքական մրցակցություն է, սա էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականություն է։ Սա այն է, ինչ պանթուրքական շրջանակները 1915 թվականից ի վեր իրականացնում են։ Մեկ դարից ավելի մենք ունենք նույն պատմությունը։ Եվ պատմությունը, դժբախտաբար, կրկնվում է պարբերաբար։

-Պարո՛ն Բաբայան, ինչպիսի՞ն է դրությունը մայրաքաղաք Ստեփանակերտից դուրս։ Տեղյակ ենք, որ թշնամական ուժերը պարբերաբար դիվերսիոն հարձակումներ են ձեռնարկում։ Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել։

-Տարատեսակ դիվերսիոն-ահաբեկչական խմբեր փորձ են կատարում ներթափանցել։ Իրենց հիմնական նպատակը Շուշին է, այս պահի դրությամբ։ Անընդհատ նրանք իրականացնում են այդ փորձերը, փորձում են հասնել հաջողության, մեր տղաները դիմադրում են և անում են ամեն հնարավորը, որպեսզի ձախողեն նման մոտեցումները։ Հիմնականում ակտիվ են հենց Շուշիի ուղղությամբ։ Շուշիի տեղն ու դերն ընդհանրապես ռազմական, պատմական, բարոյահոգեբանական և աշխարհագրական առումով կարևոր է ինչպես իրենց համար, այնպես էլ մեզ համար։ Շուշին խորհրդանիշն է Արցախի ներկայի և ապագայի, և թշնամին նույնպես դա շատ լավ հասկանում է։ Դրա համար անդադար գրոհներ է ձեռնարկում։ Մի շարք գրոհներ հաջողվել է կասեցնել և հետ շպրտել։ Առայժմ համեմատաբար հանգիստ է, բայց նրանք չեն դադարեցնում իրենց գրոհները և պետք է սպասենք նորանոր գրոհների։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան