Karevorinfo  Իրադարձություններ  223

Վլադիմիր Պուտինը փոխել է կառավարություն ձևավորելու կարգը

15:40 ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Վլադիմիր Պուտինը փոխել է կառավարություն ձևավորելու կարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարություն ձևավորելու մասին նոր օրենք է ստորագրել։ Այժմ գործադիր իշխանությունը կկազմեն կառավարությունն ու դաշնային այլ մարմիններ՝ նախագահի ընդհանուր ղեկավարության ներքո։ Նախկինում գործադիր իշխանություն է եղել միայն կառավարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր օրենքով փոփոխվում է նաև երկրի վարչապետին նշանակելու կարգը․ նախագահը վարչապետ կկարողանա նշանակել միայն այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը հաստատի Պետդուման (նախկինում անհրաժեշտ էր միայն պալատի համաձայնությունը)։

Սակայն եթե պատգամավորները 3 անգամ մերժեն թեկնածուին, ապա նախագահը կկարողանա ինքնուրույն նշանակել վարչապետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ Պետդումա նախկին նախագահի անձեռնմխելիության մասին օրինագիծ էր ներկայացվել։
Համաձայն այդ օրինագծի՝ երկրի նախկին ղեկավարին հնարավոր չէ ենթարկել քրեական հետապնդման կամ վարչական պատասխանատվության արարքների համար, որոնք վերջինը կատարել է իր ղեկավարման ժամանակաշրջանում։

Տաթև Ֆռանգյան