Karevorinfo  Իրադարձություններ  293

ԱՄՆ խոշոր հեռուստաընկերություններն ընդհատել են Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը

14:40 ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
ԱՄՆ խոշոր հեռուստաընկերություններն ընդհատել են Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը

Հինգշաբթի օրը ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերություններ ՝ ABC-ն, CBS-ն ու NBC-ն, ընդհատել են Սպիտակ տնից երկրի նախագահ Դոնալդ Թրամփի  մամուլի ասուլիսը։ Հեռուստաընկերություններից պարզաբանել են, որ ստիպված են եղել ընդհատել երկրի ղեկավարի ելույթը, քանի որ վերջինս ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հայտնել, գրում է NYT-ը։

Տեղեկացվում է, որ  Թրամփն ուղիղ եթեր է դուրս եկել երեկոյան նորությունների ընթացքում, որը մեծ լսարան ունի: Բայց հեռուստաընկերությունները ելույթի մեկնարկից մի քանի րոպե անց այն ընդհատել են, որպեսզի շտկեն ԱՄՆ ներկայիս նախագահի հայտնած «որոշ կեղծիքներ»:

«Մենք պետք է ընդհատեինք այն, քանի որ նախագահը մի շարք կեղծ հայտարարություններ արեց, այդ թվում նաև այն, որ կեղծ քվեարկություն է տեղի ունեցել։ Այս կապակցությամբ ոչ մի ապացույց չկա», – հայտարարել է«NBC Nightly News» – ի հաղորդավար Լեսթեր Հոլթը:

Տաթև Ֆռանգյան