Karevorinfo  Իրադարձություններ  303

Գերմանիայում խուզարկել են 4 անձի, որոնք կապ են ունեցել Վիեննայում ահաբեկչություն իրագործած անձի հետ

14:20 ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Գերմանիայում խուզարկել են 4 անձի, որոնք կապ են ունեցել Վիեննայում ահաբեկչություն իրագործած անձի հետ

Գերմանիայի իրավապահ մարմիններն այսօր առավոտյան խուզարկություններ են կատարել 4 մարդու տանը, որոնք կարող են կապ ունենալ Վիեննայում ահաբեկչություն իրականացրած հանցագործի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությանը։

Օպերացիան իրականացվել է բնակելի և գրասենյակային տարածքներում երեք դաշնային նահանգներում ՝ Կասսել (Հեսսեն), Օսնաբրուկ (Ստորին Սաքսոնիա) քաղաքներում և Պիննեբերգի շրջանում։  Գերատեսչությունից ընդգծել են, որ խուզարկության ենթարկված անձինք չեն կասկածվում  հանցագործություն կատարելու մեջ:

«Խուզարկությունների վերաբերյալ համապատասխան որոշումները տրվել են նոյեմբերի 5-ին ՝ Ավստրիայի արդարադատության մարմինների կողմից գերմանական իրավապահ մարմիններին տրամադրած տեղեկատվության հիման վրա», – հայտնել են  գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Վիեննայում ահաբեկչության զոհ է դարձել 4 մարդ, ևս 23-ը վիրավորվել է։ Նրանց մի մասի վիճակը գնահատվում է ծանր։

Տաթև Ֆռանգյան