Karevorinfo  Իրադարձություններ  177

Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ

23:10 հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Հունաստանը կրկին կոչ է արել զենքի վաճառքի արգելք կիրառել Թուրքիայի դեմ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ. գրում է ermenihaber-ը:

Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։

«Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից: