Karevorinfo  Իրադարձություններ  297

Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ թաթախված ահաբեկիչներ․ Զախարովա

18:15 հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ թաթախված ահաբեկիչներ․ Զախարովա

Մոսկվան տեղեկություններ է ստացել Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ զինյալների տեղափոխման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Զախարովան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է Անդրկովկասում առաջացնել ահաբեկչական անկլավի ձևավորում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահինՄերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների  անդամներ, որոնց ձեռքերն, ինչպես  արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են թաթախված։ Խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին։ Նրանք դավանում են  ջիհադիզմի գաղափարախոսությանը։ Այս ամենը չի կարող մեր անհանգստությունը չհարուցել, քանի որ ապագայում իրադարձությունների նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նման նոր ահաբեկչական անկլավի ստեղծմամբ»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի։

Տաթև Ֆռանգյան