Karevorinfo  Իրադարձություններ  248

ԵՄ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների ցուցակ է կազմում

13:40 հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների ցուցակ է կազմում

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիային՝ East Med էներգետիկ հետախուզական գործունեության երկարացման համար։ ԵՄ-ն դիտարկում է առաջիկում Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկել, փոխանցում է The Arab Weekly-ն։

Եվրոպացի դիվանագետները չորեքշաբթի AFP-ին հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական պատժամիջոցների հնարավոր թիրախների ցուցակ, որոնք կարող են հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանն և տրանսպորտային ոլորտին։ Եվրոպացի առաջնորդները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ պետք է որոշում կայացնեն, թե ինչ պատժամիջոցներ պետք է կիրառեն ընդդեմ Թուրքիայի:

ԵՄ-ն նախօրեին Հունաստանի և Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտվել էր ու որակավորվել որպես «խորը ափսոսանք հարուցող»։

«Navtex-ի վերջին հայտարարություններն ու Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտական գործողությունների շարունակական իրականացումը, որոնք առնչվում են նաև Հունաստանի և Կիպրոսի ջրային գոտիներին, խիստ ցավալի են, հատկապես երկխոսության համար տարածք ստեղծելու համար շարունակական կառուցողական փորձերի ֆոնին»,- հայտարարել  է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Տաթև Ֆռանգյան