Karevorinfo  Իրադարձություններ  179

Պայքար յուրաքանչյուր ձայնի համար․ ԱՄՆ-ում հակամարտությունն արդեն դուրս է գալիս փողոցներ

11:00 հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Պայքար յուրաքանչյուր ձայնի համար․ ԱՄՆ-ում հակամարտությունն արդեն դուրս է գալիս փողոցներ

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը։ Ու դատելով ստեղծված իրավիճակից՝ առաջիկայում այն չի ավարտվի։ Համաձայն Fox news-ի հրապարակած վերջին տվյալների՝ դեռևս առաջատար է Ջո Բայդենը, նրան հաջողվել է հավաքել 264 ձայն։ Թրամփն այս պահի դրությամբ ունի 214 ձայն, իսկ հաղթելու համար անհրաժեշտ է 270-ը։

Պայքար է գնում յուրաքանչյուր ձայնի համար, սկանդալները հետևում են մեկը մյուսին, իսկ հակամարտությունն արդեն դուրս է գալիս փողոցներ։ Այս պահի դրությամբ այս ընտրությունները, դատական հայցեր ներկայացնելու թվով, արդեն ռեկորդ են սահմանել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ կարող է դատական հայց ներկայացնել Արիզոնա ու Նևադա նահանգներում քվեաթերթիկների հաշվարկման առնչությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նյու-Յորքում սկսվել են ձերբակալություններ: Ցուցարարներն իրենց ձեռքին ունեցել են Բայդենին աջակցող դրոշներ,  լսվել են ոստիկանության հասցեին վիրավորանքներ: Մարդիկ բերման են ենթարկվել ճանապարհի երթևեկելի մաս դուրս գալու համար:

Ցուցարարներ են հավաքվել նաև Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքի ընտրատեղամասի դիմաց։ Ինչպես հայտնում է CNN-ը, ցուցարարների շարքում շատ են հանրապետականների ու Դոնալդ Թրամփի կողմնակիցները։

Տաթև Ֆռանգյան