Karevorinfo  Իրադարձություններ  208

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները. ԱՀ ՄԻՊ

21:40 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետեւանքների վերաբերյալ տվյալները:

«Մինչեւ նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ:

Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում»,- հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։