Karevorinfo  Իրադարձություններ  208

ԱՄՆ Սպիտակ տան մոտակայքում դանակով հարձակման է ենթարկվել 4 մարդ

17:40 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
ԱՄՆ Սպիտակ տան մոտակայքում դանակով հարձակման է ենթարկվել 4 մարդ

ԱՄՆ-ում ընտրություններին հաջորդող գիշերը՝ լուսադեմին Սպիտակ տան մոտակայքում  հարձակման է ենթարկվել 4 մարդ՝ մի կին և երեք տղամարդ դանակահարվել են: Այս մասին հայտնում է nbcwashington.com-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ոստիկանությունից հայտնել են, որ տուժածները եղել են Դոնալդ Թրամփին սատարող «Հպարտ տղաներ» ծայրահեղ աջակողմյան խմբի անդամներ։ Տուժածները հայտարարել են, որ կասկածյալները եղել են Black Lives Matter շարժման անդամներ:

Լրատվականը տեղեկացնում է, որ ձերբակալություններ չեն եղել:

Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավոր չորս անձինք վիճաբանության են բռնկվել երեք կասկածյալների հետ Վաշինգտոնի 14-րդ փողոցի և Նյու Յորքի պողոտայի հյուսիս-արևմտյան խաչմերուկի մոտակայքում, գիշերը ժամը  02: 30-ի սահմաններում:

Տաթև Ֆռանգյան