Karevorinfo  Իրադարձություններ  230

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում հետախուզությունները վերսկսելու մասին

17:00 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում հետախուզությունները վերսկսելու մասին

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին, գրում է Радио Sputnik-ը՝ հղում կատարարելով թուրքական Anadolu-ին։

Աշխատանքները կկատարվեն մինչև փետրվարի 16-ը, այս ողջ ընթացքում նավին կուղեկցեն Tanux-1 ու Apollo Moon նավերը։ Ավելի վաղ թուրքական  Oruç Reis նավը սկսել էր սեյսմիկ հետազոտություններ Արևելյան Միջերկրականում, այն շրջանում, որը Հունաստանը համարում է բացառապես իր տնտեսական գոտին։

Սա լարվածություն էր առաջացրել Անկարայի ու Աթենքի հարաբերություններում։ Առաջացած հակասությունների ֆոնին թուրքական ռազմական գերատեսչությունը հայտարարել էր տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելու մասին, ինչը  հարուցել էր Կիպրոսի իշխանությունների բողոքը։

Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել ԵՄ-ին կոշտություն ցուցաբերել Անկարայի այս քաղաքականության դեմ։ Ընդ որում, Մակրոնը շեշտել էր, որ այն պետք է վերաբերվի միայն երկրի իշխանություններին և ոչ մի դեպքում թուրք ժողովրդին։

Տաթև Ֆռանգյան