Karevorinfo  Իրադարձություններ  142

ՈւԵՖԱ-ն «Քարաբախի» մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից

17:20 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
ՈւԵՖԱ-ն «Քարաբախի» մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր:

Եվ ահա, ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես զրկել է Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից. դա միջանկյալ միջոց է՝ մինչև հետաքննության ավարտը, որից հետո վերջնական որոշում կկայացվի: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը: ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: