Karevorinfo  Իրադարձություններ  289

Բայդենին վրդովվեցրել են Թրամփի հայտարարությունները

15:15 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Բայդենին վրդովվեցրել են Թրամփի հայտարարությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը վրդովվեցուցիչ ու սխալ է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե կարելի է դադարեցնել որոշ նահանգներում մնացած ձայների հաշվարկը, գրում Interfax-ը։

«Սա վրդովվեցուցիչ է, քանզի այն ակնհայտ փորձ է Ամերիկայի քաղաքացիներին զրկելու դեմոկրատական իրավունքներից»,- ասվում է Բայդենի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնհայտորեն հաղթում է վերընտրվելու համար անհրաժեշտ առանցքային նահանգներում։

Նախօրեին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ։ Այս պահին ընթանում են ձայների հաշվարկ Fox News-ի գնահատմամբ՝ Բայդենը հավաքել է 238 ձայն, Թրամփը՝ 213։ Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 քվե։

Ընդ որում՝ Թրամփը համոզված է, որ հաղթում է Ջորջիա, Փենսիլվանիա ու Հյուսիսային Կարոլինա նահանգներում ու հենց այս նահանգներում հաղթելով էլ հաղթում է ընտրություններում։

Այս պահին ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է։

Տաթև Ֆռանգյան