Karevorinfo  Իրադարձություններ  159

ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը

13:20 չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը

Վիեննայում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմաբավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խմբավորման Amaq News գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հետ միասին հրապարակվել է նաև տղամարդու լուսանկար, որը ներկայացվում է որպես Աբու Դաժնա Ալ-Ալբանի։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալ-Ալբանին ահաբեկչություն է իրականացրել նոյեմբերի 2-ին։

Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները հայտարարել էին, որ ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկչին։ Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամմերի խոսքով՝ ահաբեկչի անունը Կույթիմ Ֆեյզուլա էր, նա 20 տարեկան էր։ Ահաբեկիչը Ավստրիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն ուներ։

Տաթև Ֆռանգյան