Karevorinfo  Իրադարձություններ  194

Ծայրահեղ վտանգավոր․ ֆոսֆորային զինատեսակների սարսափելի հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:40 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Ծայրահեղ վտանգավոր․ ֆոսֆորային զինատեսակների սարսափելի հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարր համարվող սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Նախ հասկանանք՝ ինչ ասել է սպիտակ ֆոսֆոր։ Եթե կարճ, ապա այն կարելի է բնորոշել երեք բառով՝ թունավոր, բռնկվող, քայքայիչ։ Այս մասին Factor TV-ին մանրամասնում է բնապահպան Կարինե Դանիելյանը․

Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառման դեպք անտառային տարածքներում գրանցված չի եղել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ի գիշերը։ Մինչ այդ պատմությանը հայտնի միակ դեպքը, երբ սպիտակ ֆոսֆորը կիրառվել է անտառներում, եղել է պատահականության արդյունք։ 2016 թվականին Գերմանիայի Ուիտստոք քաղաքում 1993 թվականից չգործող զենքերի գործարանից արտահոսել էր նյութն ու անտառային զանգվածային հրդեհների պատճառ դարձել՝ խլելով մոտ 56 հա տարածք։

Իսկ Արցախի Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը տեղեկացնում է, որ երեկվա տվյալներով՝ արդեն այրվել է ավելի քան 150 հա տարածք: ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն էլ ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին։

Ոչ անտառներում, բայց ռազմական գործողությունների ընթացքում առաջին անգամ չէ, որ այն կիրառվում է՝ Աֆղանստան, Պաղեստին, Իրաք, Լիբանան, Սոմալի, Ուկրաինա, Եմեն և այլուր։ Վերջին տասնամյակում այս տարածքներում բախումների ժամանակ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառվել է։ Հետևանքները աղետալի ու երկարատև կարող են լինեն։

Ի դեպ՝ Ամերիկայի քիմիական ընկերակցության տվյալներով՝ այսօր աշխարհում արտադրվում է տարեկան շուրջ 900․000 տոննա սպիտակ ֆոսֆոր, բայց ոչ մարդկության դեմ կիրառելու համար։ Դրա մեծ մասն օքսիդացվելով՝ դառնում է ֆոսֆատ և լայնորեն կիրառվում պարարտանյութերի, թունաքիմիկատների, պլաստիֆիկատորների ու անասնակերի սննդային հավելումների արտադրության մեջ։ Այն որքան վտանգավոր է բնության համար, նույնքան էլ մարդու։ Սպիտակ ֆոսֆորը մարդու մարմնի հետ շփվելիս կարող է այրել այն՝ մինչև ոսկոր։ Նույնիսկ համեմատաբար աննշան այրվածքները հաճախ մահացու են լինում:
Ֆոսֆորի այրման ջերմաստիճանը 1200 աստիճան է, այն ակնթարթային հալեցնում է այն ամենը, ինչ կա ձեզ վրա՝ ներառյալ մաշկը, իսկ եթե անմիջականորեն էպիկենտրոնում եք, նաև ամբողջ մարմինը: Դա է պատճառը, որ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքերը պայթեցվում են գետնին մոտ, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց հետագա վտանգավոր ազդեցությունը։

Սպիտակ ֆոսֆորի՝ ռազմաօդային ճանապարհով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա օգտագործումն արգելված է Ժնևի կոնվենցիայով։

Ի դեպ՝ սպիտակ ֆոսֆորի կիրառումը բնորոշ է թուրքական ձեռագրին։ Այդ մասին Ֆեյսբուքում հիշեցնում է նախկին զինվորական Արթուր Եղիազարյանը՝ նշելով՝ Սիրիայի հյուսիսում 2018 և 2019 թվականներին նույնպես արձանագրվել են ֆոսֆորային ռումբերի կիրառում Թուրքիայի կողմից՝ քրդերի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան