Karevorinfo  Իրադարձություններ  167

2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում․ ատոմակայանը 140 օր չի աշխատի․ Գարեգին Բաղրամյան

18:30 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում․ ատոմակայանը 140 օր չի աշխատի․ Գարեգին Բաղրամյան

2021-ին էներգետիկ ծանր տարի է սպասվում։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Այս տարի արդեն ստանում ենք էներգետիկայի հաշվեկշիռները հաջորդ տարի սակագների վերանայման գործընթաց սկսելու համար։ Գիտեք` փետրվարից փետրվար է իրականացվում վերանայումը։ Այս պահին դեռ չեմ ուզում որևիցե կոնկրետ թվային գնահատականներ տալ»,– ասաց նա։

Բաղրամյանը հայտնեց, որ ՀԷՑ–ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի։

«Բայց դրան զուգահեռ 2021 թ–ին նախատեսվում է ատոմակայանի ամենամեծ աշխատանքները՝ կյանքի երկարաձգման համար և աննախադեպ երկար կանգնելու է՝ մոտ 140 օր, սովորական նախատեսված 45 օրվա համեմատ։ Բնականաբար, այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ–երում արտադրված էլեկտրաէներգիայով»,– ասաց Բաղրամյանը։

Բացի այդ ռազմական դրությամբ պայմանավորված էներգահամակարգի անվտանգության ապահովման համակարգում իրականացվում են լրացոըցիչ ծախսերը։

«Կոնկրետ էներգամատակարարման հուսալիության ապահովման համար հիմա ավելացվում է անվտանգության ապահովման համար ծախսերը։  Զուգահեռ աշխատում են կայաններ, որոնք սովորական պայմաններում չպիտի աշխատեին, և դա բերում է լրացուցիչ ծախսերի։ Այսինքն՝ այսօր, օրինակ, աշխատում է ջերմակայան, որը պահանջ է ռազմական դրության ժամանակ»,- նշեց Բաղրամյանը։

Անժելա Պողոսյան