Karevorinfo  Իրադարձություններ  272

Ֆրանսիական Նիսում ահաբեկչության գործով ևս 4 ձերբակալված կա

16:05 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիական Նիսում ահաբեկչության գործով ևս 4 ձերբակալված կա

Ֆրանսիայի իրավապահ մարմինները Նիսի Աստվածամոր տաճարում հարձակման գործի հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 4 մարդու։ Այս մասին այսօր հայտնել է France-Press-ը՝ վկայակոչելով դատական մարմիններում սեփական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն տեղեկությունների՝ ձերբակալվածներից 29-ամյա տղամարդը մեղադրվում է հանցագործությունը կատարողի հետ կապեր ունենալու մեջ։ Մյուս երեքը ձերբակալվել են վերջինի բնակարանում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ծնունդով Թունիսից 21-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր Նիսի Աստվածամոր տաճարի այցելուների վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է 3 մարդ։ Հարձակվողը ձերբակալվել է։ Գործի հետաքննությամբ զբաղվում է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը։

Հետաքննության շրջանակում ոստիկաններն անցած շաբաթ ձերբակալել էին ևս 6 մարդու, սակայն մի քանի օր անց նրանցից 3-ն ազատ են արձակվել։

Տաթև Ֆռանգյան