Karevorinfo  Իրադարձություններ  261

Ադրբեջանում արգելում են լուսանկարել զինծառայողների թաղումները՝ բռնություն կիրառելով զոհվածների ընտանիքների նկատմամբ

13:45 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանում արգելում են լուսանկարել զինծառայողների թաղումները՝ բռնություն  կիրառելով զոհվածների ընտանիքների նկատմամբ

Ադրբեջանցի իրավաբան Ասլան Իսմայիլովը հայտարարել է, որ տեղական իշխանությունները չեն թույլատրում լուսանկարել զոհված զինծառայողների հուղարկավորման արարողությունները և նույնիսկ բռնություն են կիրառում զոհվածների ընտանիքների անդամների նկատմամբ։

«Ես սա անընդունելի եմ համարում։ Բացառված չէ, որ անվտանգության կանոններից ելնելով՝ կա որևէ անվտանգային հաստատության հանձնարարական։ Բայց սա չի նշանակում, որ դա պետք է ուղեկցվի բռնությամբ։ Եթե կա էլ նման հանձնարարական, ապա տեղական իշխանություններն իրենք պետք է լուսանկարեն այնպես, ինչպես ուզում է զոհվածի ընտանիքը, և պատերազմի ավարտից հետո փոխանցեն լուսանկարները»,- գրել է Իսմայիլովը։

Նա նաև հավելել է, որ լուսանկարներն ինչ-որ չափով մխիթարություն են ծնողների համար, բացի այդ՝ դրանք հետագայում կարող են օգտագործվել ֆիլմերում ու հոդվածներում։

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես իր զոհերի ու կորուստների մասին տեղեկություն չի հաղորդում։

Էմմա Չոբանյան