Karevorinfo  Իրադարձություններ  569

ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին՝ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ

11:00 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին՝ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել, ապա պայթեցրել իրեն: Սպանվել է մի քանի մարդ: Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։ Ահաբեկչություն է իրականացվել միանգամից քաղաքի մի քանի վայրերում։

Նշենք, նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ  «Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը՝ ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»: