Karevorinfo  Իրադարձություններ  210

Վիեննայում սպանված ահաբեկիչն ԻՊ-ի կողմնակից է եղել

10:45 երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Վիեննայում սպանված ահաբեկիչն ԻՊ-ի կողմնակից է եղել

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված զինված անձը հարել է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպությանը. գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հանցագործը  գոտու վրա կրել է պայթուցիկ սարքի մուլյաժ, զինված է եղել ինքնաձիգով»,- հավելել է նախարարը առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ երկուշաբթի երեկոյան անհայտ անձանց խումբը Ավստրիայի մայրաքաղաքում մի շարք հարձակումներ է իրականացրել, նախնական տվյալներով 6 վայրում։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Գրոհայիններից մեկին հաջողվել է չեզոքացնել, մյուսները դիմել են փախուստի, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակողները 7 են եղել։

Երկրի իշխանությունները գրոհը համարում են ահաբեկչություն ու դիմել են բնակչությանը՝ կոչ անելով հնարավորինս դուրս չգալ տներից։ Չեղարկվել են Ազգային խորհրդի և խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցներում դասերը։

Ավստրիայի նախագահին շատ երկրների ղեկավարներ են ցավակցել։

«Սա մեր Եվրոպան է: Թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն: Մենք ոչ մի հարցում չենք զիջելու », – գրել է Էմանուել Մակրոնը Twitter- ում, որի ղեկավարած երկրում օրեր առաջ նույնպես ահաբեկչություններ էին եղել, մասնավորապես ահաբեկիչների ձեռամբ գլխատվել էին ֆրանսիացիներ:

Տաթև Ֆռանգյան