Karevorinfo  Իրադարձություններ  249

Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է ԼՂ իրավիճակը

21:50 երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Մասիս Մայիլյանը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարին ներկայացրել է ԼՂ իրավիճակը

Նոյեմբերի 2-ին հանդիպել եմ «Մեկ ազատ աշխարհ» (“One Free World”) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի եւ Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին գրառում է արել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

«Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացրել եմ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Արցախի դեմ ագրեսիան շարունակվում է սեպտեմբերի 27-ից Թուրքիայի եւ նրա կողմից Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ:

Ընդգծել եմ, որ ներկայիս զինված հարձակումը վերջին 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության դեմ թվով երրորդ ագրեսիայի ակտն է, որը Արցախի խաղաղ բնակչության բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է կազմում: Ընդգծել եմ նաեւ, որ Ադրբեջանի զինված ուժերը դիմում են պատերազմի վարման արգելված մեթոդների եւ միջոցների. նրանք դիտավորյալ սպանում են ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական բնակիչներին, կիրառում են արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային եւ ֆոսֆորային զինամթերք, եւ կանխամտածված հարձակում են գործում Արցախի խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական օբյեկտների վրա:

Իմ խոսքում նաեւ նշել եմ, որ 1991-1994թթ. եւ 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նույնպես դիմել են պատերազմի վարման նման մեթոդների: Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է դրանց ծավալների եւ դաժանության աստիճանի աճին, քանի որ ադրբեջանական կողմի մոտ այն համոզմունքն է առաջացրել, որ նրան հետագայում եւս կհաջողվի խուսափել իրագործված բռնության ակտերի համար պատասխանատվությունից:

Կարեւոր եմ համարել շեշտել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կոլեկտիվ եւ անհատական իրավունքների համակարգված եւ լայնամասշտաբ խախտումները եւ ռազմական հանցագործությունները ոչ այլ ինչ են, քան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություն:

Այս կապակցությամբ, ընդգծել եմ, որ ստեղծված իրավիճակից ամենաօպտիմալ եւ արդյունավետ ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչը՝ Ադրբեջանի եւ նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ եւ անհատական պատժամիջոցների հետ զուգորդմամբ, կցուցադրի միջազգային հանրության վճռականությունը՝ թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունների իրագործումը»,- նշել է նա: