Karevorinfo  Իրադարձություններ  285

Մայնի Ֆրանկֆուրտում շուրջ 800 երիտասարդ մահմեդական զանգվածային անկարգություններ են հրահրել․ ձերբակալված կա

19:05 երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Մայնի Ֆրանկֆուրտում շուրջ 800 երիտասարդ մահմեդական զանգվածային անկարգություններ են հրահրել․ ձերբակալված կա

Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցած անկարգությունները, որտեղ անցած հանգստյան օրերին 800 մահմեդականներ ջարդուփշուր են արել խանութների ցուցափեղկերն ու հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Այս մասին հայտնում է fr.de-ն։

Անկարգությունները գրանցվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Զեյլ Շտրասսեում։ Ոստիկանների ուղղությամբ շշեր, քարեր ու ձվեր են նետվել։

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են մի քանի մարդ գրոհում ոստիկանական միկրոավտոբուսը։ ԶԼՄ-ները նաև հայտնում են մի խուլիգանի մասին, ում հաջողվել է դուրս պրծնել ոստիկանների ձեռքից՝ ոստիկանի դեմքին պղպեղային ցողաշիթ փչելով։ Հայտնի է մի քանի ոստիկանի վիրավորվելու մասին։

Տաք հետքերով ձերբակալվել է 9 մարդ, սակայն արդեն երեկոյան նրանցից 8-ն ազատ է արձակվել՝ ձերբակալման համար հիմքերի բացակայության պատճառով։ Մեղադրանք է առաջադրվել միայն 17-ամյա մի ներգաղթյալի։

Տաթև Ֆռանգյան