Karevorinfo  Իրադարձություններ  235

Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը․ Դավութօղլու

17:30 երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը․ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է The National-ը:

Դավութօղլուն իր կուսակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է, թե Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին Էրդողանն է:

«Ցեղապետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է։ Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորում են դրսում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- հայտարարել է նա։

Դավութօղլուն նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որը կյանքի է կոչվել 2016 թվականին  Էրդողանի կողմից: Նա նշել է, որ  երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգի, քանի որ ներկայիս համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում:

Նա վերահաստատել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իր պահանջը, որն ընդդիմությունն առաջ էր քաշել հոկտեմբերի սկզբին: