Karevorinfo  Իրադարձություններ  148

Աբբաս Արաղչին պարզաբանել է, թե որ պարագայում կգործի ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը

12:00 երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Աբբաս Արաղչին պարզաբանել է, թե որ պարագայում կգործի ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնած ծրագիրը ենթադրում է տարածաշրջանի պետությունների միջնորդական մասնակցություն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը հիմնված է իրատեսության, տարածաշրջանային մոտեցման ու տարածաշրջանի ազդեցիկ պետությունների միջնորդական մասնակցության վրա։

«Իրանի նախաձեռնած կարգավորումը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա ու միտված է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել իրենց պահանջներին։ Իրանի նախաձեռնությունը բարի կամքի դրսևորում է, այն ուղղված է մարդկային և ոչ մարդկային կորուստներին վերջ դնելուն»,- հավելել է նա։

Արաղչին նաև նշել է, որ իրանական նախաձեռնությունը հաջողության կհասնի, եթե բոլոր կողմերը դրսևորեն բարի կամք և եթե կանխվի տարածաշրջանից դուրս գործող ուժերի միջամտությունը, որը միտված է վնասել տարածաշրջանային կապերը։

Տաթև Ֆռանգյան