Karevorinfo  Իրադարձություններ  227

Իրանի ռազմաօդային ուժերը կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել

11:05 երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Իրանի ռազմաօդային ուժերը կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը պատրաստվում են զորավարժություններ անցկացնել երկրի կենտրոնական՝ Սպահան նահանգում։ «Վելայաթի ֆիդայիններ» ամենամյա օդային զորավարժությունների հիմնական փուլը, որոնք տեղի են ունենում արդեն 9-րդ անգամ, կմեկնարկի Սպահանում երկուշաբթի, հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հրամանատարը տեղեկացրել է, որ երկօրյա զորավարժություններին կմասնակցեն յոթ ստորաբաժանումներ, որոնց կազմում ներառված են կործանիչներ, ռմբակոծիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ, բեռնատար ինքնաթիռներ, ռադարային համակարգեր, հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի լայն տեսականի: Վարժանքներին կմասնակցեն նաև տարբեր տիպի հայրենական անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են խելացի հեռահար ռումբերով, մեծ ճշգրտությամբ զինամթերքով և ռադիոլոկացիոն համակարգերով։

Իրանի զինված ուժերը տարվա ընթացքում պարբերաբար զորավարժություններ են անցկացնում: Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս ընդգծել են, որ երկիրը պատրաստ է ուժեղացնել իր ռազմական կարողությունները, ներառյալ՝ հրթիռային հզորությունը, որոնք ամբողջովին նախատեսված են պաշտպանության համար, և որ Իրանի պաշտպանական կարողությունները երբեք քննարկումների ենթակա չեն։

Տաթև Ֆռանգյան