Karevorinfo  Իրադարձություններ  137

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանի բնակիչներին խմելու ջուր հասցնող հրշեջ մեքենան

18:50 կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ.
Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանի բնակիչներին խմելու ջուր հասցնող հրշեջ մեքենան

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը:

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:

Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:

Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,- ասվում է հաղորդագրությունում։