Karevorinfo  Իրադարձություններ  657

Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս Մոսկվա չի մեկնի

Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս Մոսկվա չի մեկնի

Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս Մոսկվա չի մեկնի
15:35 շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս Մոսկվա չի մեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի երեկ արված գրառումից հետո հստակ չէ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնո՞ւմ է Ռուսաստան, թե՝ ոչ։

Հիշեցնենք՝ երեկ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

Վարչապետի խոսնակի այս գրառումից հետո հայտարարություն տարածեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Հայտնեցին, որ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ինչի պատճառով չի կարող մեկնել Մոսկվա։

Զուգահեռ հայտարարություն տարածեց նաև Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը. «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

Մուսինյանի հայտարարությունից հստակ չէր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է միայնակ մեկնել Մոսկվա, թե՝ ոչ։

Factor.am-ն այսօր փորձեց Մուսինյանից հստակ պատասխան ստանալ, սակայն նա ասաց, որ չի կարող խոսել։ Իսկ ահա ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Տեր-Պետրոսյանի մոսկովյան այցի վերաբերյալ Factor.am-ին փոխանցեց. «Մուսինյանի գրածից այն կողմ ոչինչ ասել չեմ կարող։ Այնտեղ չի հասկացվու՞մ»։ Դիտարկմանը, որ հստակ ոչինչ չի ասվում, Արամ Մանուկյանը արձագանքեց. «Կհասկանաք»։

Նարեկ Կիրակոսյան