Karevorinfo  Իրադարձություններ  232

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

11:20 շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդ հոկտեմբերի 29-ին ներխուժել է Վիեննայում գտնվող Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի:  այս մասին հայտնում է rbc.ru-ն հղում անելով «Kurier» պարբերականին:

Եկեղեցի ներխուժած երիտասարդները վնաս են պատճառել՝ ոտքով հարվածելով գույքին, ջարդել են եկեղեցական պարագաները:

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչե: Թեպետ խուլիգաններին հաջողվել է փախչել մինչև իրավապահների ժամանումը, սակայն առկա է երիտասարդների գործողությունների տեսագրությունը:

Իրավապահները կարծում են, որ հարձակման կազմակերպիչները մի խումբ թուրք իսլամիստ ֆանատներ են, որոնք վերջին ամիսներին ոստիկանության ուշադրությունն են գրավել: Իրավապահներն արդեն նույնականացրել են 10 անձի: Ավելի վաղ նրանք արդեն աչքի էին ընկել հասարակական կարգի խախտմամբ: