Karevorinfo  Իրադարձություններ  243

ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկմանը

01:55 շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրադրությունը չբարելավվի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզդնյան։

«Չեմ կարող բացառել, որ եթե իրադրությունը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և զբաղվել դրանով։ Ինչ ձևաչափով՝ կորոշենք»,- պատասխանելով այդ թեմայով բաց նստաշրջան անցկացնելու՝ ՄԱԿ-ի ԱԽ ծրագրերի մասին հարցին՝ ասել է Նեբեզդնյան։

Մինչ այս ՄԱԿ-ի ԱԽ-ն երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը՝ փակ ձևաչափով և առանց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության։

Նեբեզդնյան հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկատարեն ձեռք բերված համաձայնությունները, առաջին հերթին՝ կհասնեն կրակի դադարեցմանը, ինչից հետո կանցնեն քաղաքական գործընթացի։