Karevorinfo  Իրադարձություններ  131

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին. քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

21:45 ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին. քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:

Դեսպանը Լաքոտն իր հերթին նշել է հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման ջանքերի գործադրման անհրաժեշտությունը»: